Շառլ Ազնավուրը կմնա Հայաստանի և Ֆրանսիայի կապող օղակ՝ շնորհիվ «Ազնավուր» կենտրոնի. Էմանուել Մակրոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «Instagram»-ի իր միկրոբլոգում աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մասին գրառում է կատարել՝ Երևանում գտնվող «Ազնավուր» կենտրոն այցելությունից հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ֆրանսիայի նախագահը Երևանի «Ազնավուր» կենտրոնից լուսանկարներ է հրապարակել և գրել. «Այսօր Շառլ Ազնավուրը պետք է մեզ հետ լիներ Երեւանում: Դա կլիներ հանդիպում իր թանկագին Հայաստանի, նաև ֆրանսերեն լեզվի հետ: Շառլ Ազնավուրը կմնա Հայաստանի և Ֆրանսիայի կապող օղակ՝ շնորհիվ մշակութային այս վայրի»,- գրել է Մակրոնը:




Լրահոս