ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հայտարարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Ազգային Ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հայտարարությունը.

Եվրասիական տնտեսական համագործակցությունը և այդ շրջանակներում Հայաստանի Հանրապետության տնտեսական առավել արդյունավետ զարգացման հնարավորությունների ձեռքբերումն ի շահ մեր ժողովրդի՝ մշտապես եղել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ծրագրային գերակայություններց մեկը, ինչի վկայությունն են 4-րդ, 5-րդ և 6-րդ գումարումների Ազգային ժողովներում ԲՀԿ խմբակցության հրապարակային դիրքորոշումներն ու առաջարկությունները։ Դեռևս 2009թ. ԲՀԿ-ն համագործակցության հուշագիր էր ստորագրել ՌԴ Պետական Դումայի՝ «Եդինա Ռոսիա» խմբակցության հետ, որն ի դեպ, 2018թ. թարմացվել և երկարաձգվել էր:

Ուստի, ՀՀ նորընտիր Ազգային ժողովում մենք հանդես ենք գալիս տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման մշտական հանձնաժողով ձևավորելու նախաձեռնությամբ, ինչը միանշանակորեն համահունչ է մեր մոտեցումներին:

Համոզված ենք, որ եվրասիական հանձնաժողովը կունենա լայն օրակարգ և լուրջ անելիքներ:




Լրահոս