![](https://armlur.am/wp-content/uploads/2019/04/050419YPHRektor.jpg)
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 5-ին ընդունել է Երեւանի պետական համալսարանի պատվիրակությանը՝ ռեկտոր Արամ Սիմոնյանի գլխավորությամբ: Քննարկվել են հայկական երկու պետությունների մայր բուհերի համագործակցությանն առնչվող տարբեր հարցեր:
Հանդիպմանը մասնակցում էին կրթության, գիտության եւ սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձիք: