ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է «ՍուտՆիկոլ» ակցիային, որի նախաձեռնողները վարչապետին մեղադրում են իր խոստումները չկատարելու համար:
Փաշինյանը նախ հետաքրքրվել է՝ իր ո՞ր խոստման մասին է խոսքը, ու երբ հիշեցրել են, որ, օրինակ, Սաշիկ Սարգսյանի՝ 50 տոկոս փայ մտնելու մասին որևէ բացահայտում չկա, վարչապետն ասել է. «Բայց, կներեք, ավարտվե՞լ է ինչ-որ բան: Հիմա մենք ինչ-որ վավերագրական ֆիլմի մեջ ենք, որտեղ գրվել է «ֆիլմի վերջը», և էկրանը մգացե՞լ է: Ասում են՝ չի բացահայտվում, ի՞նչը չի բացահայտվում»:
Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում: