ԽՈՍՔԵՐՈՎ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ԲՆՈՒԹԱԳՐԵԼ ՀՈՂ ԽԼՈՂԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ.Ի՞նչ վերաբերմունք ունեք Հայերի համաշխարհային  միության նախագահ Արա Աբրահամյանի եղբայր, Հանրապետական խմբակցության պատգամավոր Գագիկ Աբրահամյանի արարքի վերաբերյալ, որը մի արաբ շեյխի հետ հանքային ջրերի գործարան կառուցելու համար քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի եւ մոտ 100 գյուղացիների սեփական հողատարածքները խլեց: Ու դա արվեց կառավարության որոշմամբ` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ էկոնոմիկայի նախկին նախարար Ներսես Երիցյանի գլխավորությամբ:-Ի՞նչ կարող եմ ասել, ուղղակի կասեմ ամո՛թ Գագիկ Աբրահամյանին: Եթե իր հերն ու մերը իրեն չեն կարողացել դաստիարակել, եւ ինքը դարձել է 40-50 տարեկան, հիմա իմ մի խոսքը իրեն ինչքանո՞վ պետք է դաստիարակի: Ես համոզված եմ, որ ժամանակին բոլորն էլ իրենց կատարած չար գործի համար պատասխան են տալու: Իսկ ինչ վերաբերում է վարչապետին, ապա իրեն հենց մի բան ասում են, ինքը սկսում է խաղալ, ինքը զանգուլակ է:ՄՈՒՇԵՂ ՍԱՂԱԹԵԼՅԱՆ, ՀԱԿ անդամնախկին քաղբանտարկյալ




Լրահոս