ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հոկտեմբերի 23-ին Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի, ՀՀ ԱԺ պատգամավոր Նարեկ Մկրտչյանի և ‹‹Հայ միասնության խաչ›› բարեգործական-հասարակական կազմակերպության հիմնադիր Գրիգոր Մաչանենց Բաբախանյանի ուղեկցությամբ ներկա է գտնվել կառույցի գործունեության 30-ամյակին նվիրված ‹‹Ժամադրություն Հիսուսի հետ›› ներկայացմանը։
Ինչպես հայտնեցին Աննա Հակոբյանի գրասենյակից, պիեսի հեղինակը Գրիգոր Մաչանենց Բաբախանյանն է, բեմադրության մեջ խաղում էին ‹‹Հայ միասնության խաչ››-ում գործող ‹‹Մաչանենց›› թատրոնի դերասանները։