Դեկտեմբերի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 130 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1000 կրակոց:
Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ-ից: ՊԲ առաջապահ զորամասերը հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար: