«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դեկտեմբերի 26-ին Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը պատրաստվում է ամանորյա խնջույք անցկացնել: Ըստ մեր տեղեկությունների` դեռեւս խմբակցությունում ակտիվորեն քննարկվում է, թե որ ռեստորանում է այն կայանալու: Իհարկե, իմքայլականներից շատերը դեռեւս իրենց համաձայնությունը չեն էլ հայտնել` «քեֆին» մասնակցել-չմասնակցելու հետ կապված:
Ըստ տեղեկությունների` հստակեցվում է նաեւ, թե արդյոք Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է այդ հավաքույթին, թե ոչ, քանի որ վերջինս եւս չի խոստացել, որ ներկա է գտնվելու»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։