Էդուարդ Մարտիրոսյանն ԱԱԾ աշխատակիցներին է ներկայացրել տնօրենի նորանշանակ տեղակալներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 25-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանն ԱԱԾ աշխատակազմին, դեպարտամենտների, մարզային վարչությունների ու տարածքային ստորաբաժանումների ղեկավար կազմին է ներկայացրել ԱԱԾ տնօրենի նորանշանակ տեղակալներ Սամվել Հայրապետյանին և Ռոբերտ Բազիկյանին: Այս մասին տեղեկացնում է ԱԱԾ-ն:

Շնորհավորելով նորանշանակ տեղակալներին՝ Է. Մարտիրոսյանը հույս է հայտնել, որ նրանց պաշտոնավարումը պետության անվտանգության ապահովման գործում կլինի բեղմնավոր, իսկ արդյունքը՝ տեսանելի։




Լրահոս