Տավուշում վիրավորված զինծառայողին տեղափոխում են Կենտրոնական կլինիկական զինհոսպիտալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի հետ զրույցում Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր համայնքի ղեկավար Արգամ Արզումանյանը հայտնեց, որ երեկ հակառակորդը դիրքերի ուղղությամբ կրակոցներ է արձակել, թեև գյուղի ուղղությամբ արդեն տևական ժամանակ է կրակոցներ չեն հնչում:

Ինչպես հայտնի է՝ այսօր ժամը 12:25 մոտակայքում Տավուշի Բերքաբեր համայքի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում ադրբեջանական ԶՈւ-երի դիպուկահար կրակից վիրավորվել է ՀՀ ԶՈւ-երի զինծառայող, շարքային Արթուր Սլավիկի Արզումանյանը: ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ հետագա գործողությունների ողջ պատասխանատվությունը ընկնում է ադրբեջանական կողմի վրա:

Բերքաբեր համայնքի ղեկավարը հավելեց. «Վիրավորվել է զինծառայողի թևը, կյանքին վտանգ չի սպառնում: Այս պահին Արթուր Արզումանյանին տեղափոխում են Երևանի Կենտրոնական կլինիկական զինհոսպիտալ»: «Գյուղում խաղաղ է»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Լիդա Եղիազարյան




Լրահոս