Չնայած «Նախդպրոցական կրթության մասին» օրենքի նախագծի քննարկումները մեկ անգամ արդեն ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հանձնաժողովում հետաձգվել են, փետրվարի 26-ին այն կրկին առաջին ընթերցմամբ կքննարկվի նույն հանձնաժողովում: Ինչպես հայտնի է, նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրել է նախագիծ, որի հիմնական նպատակը, ըստ նրա, նախադպրոցական կրթություննու ծառայությունները բազմազանեցնելը եւ ընդլայնելն է` առանձնահատուկ ուշադրություն դարձնելով գյուղական եւ սահմանամերձ համայնքներին:
Օրինագծով առաջարկվում է փոխել նաեւ մանկապարտեզ հաճախող երեխաների տարիքային շեմը: Եթե այսօր մանկապարտեզները նախատեսված են 3-6 տարեկան, որոշ դեպքերում՝ 2 տարին լրացած երեխաների համար, ապա օրենքում փոփոխությունների ընդունման դեպքում կարող են նախակրթարան հաճախել 0-6 տարեկան փոքրիկները: Օրենքով նախատեսվում է նաեւ սահմանել, որ արդեն գործող մանկական կամ զարգացման կենտրոնների լիցենզավորման գործընթացի իրականացման վերջնաժամկետը 2022 թվականի ավարտն է:
Մանրամասները՝ տեսանյութում