ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչու ՔՊ-ն այս ընթացքում նիստ չէր անում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում կորոնավիրուսի եւ արտակարգ դրությամբ պայմանավորված՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այս օրերին վարչության նիստ չի անցկացրել: Չնայած Ազգային ժողովի եւ կառավարության նիստերը կայացել են, եւ ապագայում էլ բնականոն աշխատանք է լինելու, սակայն կուսակցության վարչությունը վերջին անգամ հավաքվել էր մարտի 12-ին, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արենիից հայտարարեց, թե գալիս է Երեւան՝ մասնակցելու նիստի:

Հենց այդ օրն էլ նա արձակուրդից վերադառնալու, քարոզարշավը դադարեցնելու որոշում կայացրեց: Եվ այդ օրվանից հետո՝ մինչեւ այժմ, վարչության նիստ չի եղել:

Նկատենք, որ ՔՊ վարչության անդամները 21-ն են, սակայն նիստերին մասնակցում են նաեւ կուսակցության վերահսկողական հանձնաժողովի անդամները, եւ այդ դեպքում թիվն ավելի է մեծանում, իսկ նիստի համար նախատեսված աշխատասենյակն էլ փոքր է: Դա է պատճառը, որ վարչության նիստերը տեղի չեն ունենում:

Հ․ Գ․ Հավելենք, որ այսօր 13։00-ին տեղի կունենա ՔՊ վարչության նիստ․ նրանք ի վերջո որոշեցին հավաքվել:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս