27-ամյա հիվանդի հետ բուժում ստացող անձանց մեկուսացրել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 1-ից մինչ օրս Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահվան 33 դեպք և մահվան 3 անուղղակի դեպք, որոնցից 1-ն  էլ արձանագրվել է երեկ: Խոսքը 27-ամյա աղջկա մասին, ում մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, բայց մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ 27-ամյա աղջիկը երկար ժամանակ՝ մոտ մեկ ամիս,  գտնվել է հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ։Եվ այդ ամբողջ ընթացքում նրա վիճակը գնահատվել է ծանր, քանի որ ունեցել է խրոնիկական հիվանդություններ ։ Ընդ որում, նա չի գտնվել «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում, այլ մյուս բժշկական կենտրոններից մեկում։

Մենք տեղեկացանք, որ այս մեկ ամսվա ընթացքում եղել են նաև անձինք, ովքեր բուժում են ստացել տվյալ բժշկական կենտրոնում, շփվել տվյալ անձի հետ։ Եվ այն բանից հետո, երբ հիվանդի մոտ կորոնավիրուս էր հաստատվել, մեկուսացել էին հիվանդանոցում  բուժում ստացող և նրա հետ անմիջական շփում ունեցած անձանց և նրանց ընտանիքներին։ Տեղեկացանք նաև, որ նրանցից շատերը Ծաղկաձորում են մեկուսացած և առաջիկա օրերին՝ կրկնակի թեստի բացասական լինելու դեպքում, նրանք կվերադառնան տուն։




Լրահոս