Առևանգել էր սիրելի աղջկան. վենդետա՝ տարիներ անց. մանրամասներ Արմավիրի սպանությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել Արմավիրի մարզում տեղի ունեցած սպանությունից: Նշենք, որ սպանվել էր «Սովռանո ՍՊԸ-ի մենեջեր Ա. Բադոյանը, որի սպանության կասկածանքով ձերբակալվել է Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի բնակիչ 45-ամյա Արման Գրիգորյան, որը նախկինում մի քանի անգամ դատապարտված է եղել :

Իսկ ինչի համար է նա սպանել «Սովռանոե ՍՊԸ-ի մենեջեր Ա. Բադոյանին: Մեզ հասած նախնական տեղեկությունների համաձայն տարիներ առաջ Արման Գրիգորյանը առեւանգել է Ա. Բադոյանի սիրելի աղջկան, որի հետ Բադոյանը նշանված է եղել: Այս արարքի համար Արման Գրիգորյանը ենթարկվել է քրեական պատասխանմատվության եւ ազատազրկման դատապարտվել: Եվ ահա տարիներ անց բանտից դուս գալուց հետո գնացել է Ա. Բադոյանի բնակության վայր եւ հաշվեհարդար տեսել նրան հետ ու սպանել նրան: Մեզ հասած նախնական տեղեկությունների համաձայն՝ իրավապահների բացատրել է, որ այսքան տարիներ անց չի ներել Ա. Բադոյանին , որ նա նշանված է եղել մի աղջկա հետ, որին սիրել է նաեւ ինքը :

Հիշեցնենք, որ 2020թ. մայիսի 10-ին՝ ժամը 02:40-ի սահմաններում, անհայտ անձը, մուտք գործելով Արմավիր քաղաքի Չարենցի փողոցում գտնվող տներից մեկը, իր մոտ պահվող 16 տրամաչափի որսորդական հրացանով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, մեկ կրակոց է արձակել նույն տան 29-ամյա բնակչի ուղղությամբ եւ դիմել փախուստի: Վերջինս ստացված մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ (սպանություն) հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվել են մի շարք անհետաձգելի քննչական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել է 16 տրամաչափի փամփուշտի խոշոր տրամաչափի կոտորակ եւ նույն տրամաչափի պարկուճի պլաստմասե խիճ:
Նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաձգաբանական, դատահետքաբանական, դատագենետիկական, դատահամակարգչատեխնիկական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:
Ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:




Լրահոս