ԹՈՒՐՔԵՐԻ ՁԵՌՔՈՎ ՋԱՎԱԽՔԸ ՀԱՅԱԹԱՓՎՈՒՄ Է Հուլ 05,2012 00:00 Ազգային անվտանգության նախկին փոխնախարար, ՍԴՀԿ անդամ, ՀԱԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ մինչեւ մեր երկրում լեգիտիմ իշխանություն ու նախագահ չլինի, երկրում դեռեւս կշարունակեն մարդկանց ծեծել ու սպանել:-Պարո՛ն Եղիազարյան, օր օրի Ջավախքը հայաթափվում է, ինչի մասին ահազանգերը գնալով ահագնանում են: Ըստ Ձեզ՝ ո՞րն է պատճառը:-Ուրեմն մեր թշնամին ոչ մի կերպ չի կարողանում հանդարտվել, …
ԾԵՓԱՄԱԾԻԿՈՎ ԴԻՄԱՎՈՐԵՑԻՆ ԵՎՐՈՊԱՑԻ ՀՅՈՒՐԻՆ Հուլ 05,2012 00:00 Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյին երեկ ԱԺ-ում դիմավորել են բավական հետաքրքիր միջավայրում. այս օրերին խորհրդարանում հատկապես նորընտիր պատգամավորները հիմնովին վերանորոգում են իրենց աշխատասենյակները, ինչի հետեւանքով ԱԺ ուղեգորգը միջանցքներից հանվել է՝ տեղը զիջելով զանազան շինարարական նյութերի: Ի դեպ, եվրոպացի հյուրի հետ հանդիպումը կայացավ ԱԺ դահլիճում, ընդ որում ելույթ ունեցան միայն պարոն Ռոմպոյն ու Հովիկ Աբրահամյանը: …
ՀԵՏԸՆԹԱՑ Հուլ 05,2012 00:00 Տավուշի մարզի սահմանամերձ Այգեձոր գյուղական համայնքն օր օրի դատարկվում է: Այն Ադրբեջանի հետ ունի 1 կմ պետական սահման ու Երեւանից հեռու է 229 կմ, իսկ մարզկենտրոնից՝ 89 կմ: Այգեձորի համայնքի ղեկավար Սասուն Սաֆարյանի տեղեկացմամբ՝ 2000թ. այնտեղ բնակչության թիվը 2752 էր, իսկ այս պահի դրությամբ՝ 2528: Ընտանիքների թիվը կրճատվել է 146-ով, նախկին 796-ի փոխարեն համայնքում այսօր …
ԾԱՆՈԹԱՑՆՈՒՄ ԷՐ Հուլ 05,2012 00:00 «Ժողովուրդ»-ի թղթակիցը երեկ ԱԺ-ում հետաքրքիր տեսարանի ականատես եղավ: ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանն իր գործընկերներից Ռուզաննա Կարապետյանի հետ շրջում էր ԱԺ շենքում՝ ծանոթացնելով շենքի կառուցվածքին, աշխատակազմի, մյուս պատգամավորների, բնականաբար, նաեւ ՀՀԿ խմբակցության սենյակներին ու ճաշարանին: Տեղեկացնենք, որ Կարապետյանը պատգամավոր է դարձել ՀՀԿ ցուցակով, իսկ մինչ այդ եղել է Գ. Զոհրապի անվան թիվ 43 դպրոցի տնօրենը:
ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ Հուլ 05,2012 00:00 Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ երեկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է էթիկայի հանձնաժողովի անդամների հետ: Ըստ մեր տեղեկությունների՝ հանձնաժողովի բոլոր վեց անդամներն էլ ներկա են գտնվել այդ հանդիպմանը, որի ընթացքում քննարկվել են հանձնաժողովի գործունեության հետ կապված հարցեր: ԱԺ նախագահի խոսնակ Գ. Պողոսյանը մեզ հետ զրույցում հաստատեց նորաստեղծ հանձնաժողովի անդամների հետ հանդիպման փաստը:
3 ՍԵՆՅԱԿՈՎ Հուլ 05,2012 00:00 ԱԺ նոր մասնաշենքի չորրորդ հարկում այս օրերին անասելի շինարարական եռուզեռ է. բանն այն է, որ թիվ 4 ընտրատարածքից պատգամավոր դարձած Արտակ Սարգսյանը՝ ՍԱՍ-ի Արտակը, որոշել է հիմնովին վերանորոգել իր ապագա աշխատասենյակը: Նա իրենով է արել միանգամից 3 աշխատասենյակ, ու հիմա բանվորները քանդում են շենքի միջնորմ պատերը՝ այդ տարածքն իրար միացնելու եւ ՍԱՍ-ի Արտակի աշխատասենյակն ընդլայնելու …
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին