Հայտնի դերասանն իր տան գողության մեջ թմրամոլներին է կասկածում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի շարք ֆիլմերից (գեղարվեստական և սերիալային) հայտնի դերասան Արտաշես Ալեքսանյանը դեռևս չգիտի` որքան վնաս է կրել նախօրեին իր բնակարանում տեղի ունեցած գողության հետևանքով:

Armlur.am-ի հետ զրույցում դերասանը նշեց, որ հիմնականում կասկածում է տարածքի թմրամոլներին և հարբեցողներին, իսկ վերջին 20 տարիներին նման դեպք տեղի չէր ունեցել: Վերջին անգամ կողոպտել էին նրա արհեստանոցը, ինչն ինքը նկատել է պատերազմից վերադառնալուց հետո:

«Հիմա քննություն է ընթանում: Ոստիկանները կպարզեն` որքան վնաս ենք կրել, և ովքեր են գողություն անողները: Դե՛, ես մի քանի գրամ ոսկի չեմ հաշվել: Երևի մոտ 10 հազար դոլարի վնաս ենք կրել»,- հավելեց մեր զրուցակիցը:

Նշենք, որ դերասանի բնակարանը գտնվում է բազմաբնակարանային շենքի առաջին հարկում, և պատուհանները ճաղավանդակներով են պատված:

Տեղեկացնենք, որ ավելի վաղ shamshyan.com-ը հայտնել էր, որ այդ օրը՝ ժամը 12:00-20:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք բակի կողմից ցանցի վրայով անցել են տան կողմը, կոտրել երկաթե վանդակաճաղը, այնուհետ բացել տան դուռը և այնտեղից գողացել ոսկյա զարդեր, Ա. Ալեքսանյանի՝ որպես մրցանակ ստացած կրծքանշանները և հեռուստացույցը, հետո տան մյուս դռնից իրենց ավարով հեռացել են:




Լրահոս