Վարդենիսի տարածքում ԱԹՍ խոցվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Հայաստանի տարածքում խոցվեց մեկ ԱԹՍ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նկատենք սակայն, որ Արծրուն Հովհաննիսյանը չի նշել, թե որ ուղղությամբ է այն խոցվել: Սակայն, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ԱԹՍ-ն խոցվել է Հայաստանի Հանրապետության Վարդենիս համայնքի տարածքում:

Հավելենք, որ ավելի ուշ ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հաստատեց մեր տեղեկությունը՝  հավելելով, որ խոցվել է հակառակորդի 7 ԱԹՍ․

«Այսօր ժամը 19:30-ից 21:20-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ Վարդենիսի տարածաշրջանում խոցվել է հակառակորդի 7 ԱԹՍ»,-հայտնեց ՊՆ խոսնակը:




Լրահոս