Այսօր տեղի կունենա ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստ. ինչ փաստաթղթեր կստորագրվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՊՀ գործադիր կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնում են, որ այսօր տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի կունենա ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստ։

Այս անգամ նիստը կանցկացվի Ուզբեկստանի նախագահությամբ։

Նիստի ընթացքում կքննարկվեն անդամ երկրների տնտեսական համագործակցության հարցեր: Կառավարությունների ղեկավարները մտադիր են կարծիքներ փոխանակել տնտեսական փոխգործակցության հարցերի շուրջ, ինչպես նաև քննարկելու են մինչև 2030 թվականը ԱՊՀ տնտեսական զարգացման ռազմավարության առաջին փուլի (2021-2025 թվականներ) իրականացման միջոցառումների ծրագիրը:

Նախատեսվում է ստորագրել գործունեության տարբեր ուղղություններով նախապես համաձայնեցված մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ երկու համաձայնագրերի ստորագրում, որոնք կանոնակարգում են փոխգործակցությունը ռադիոակտիվ նյութերի միջսահմանային փոխադրումների ու թվային զարգացման ոլորտում:

Կստորագրվեն նաև փաստաթղթեր՝ կապված ՀՕՊ-ի միավորված համակարգերի զարգացմանը և ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարությունների ռադիացիոն, քիմիական և կենսաբանական իրադրության գնահատմանը:




Լրահոս