Մանվել Գրիգորյանի հուղարկավորությունը կկայանա Արշալույս գյուղի Եղբայրական հուշահամալիրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի հերոս, զորավար, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի հուղարկավորությունը կկայանա այսօր (նոյեմբերի 21-ին) Արշալույս գյուղի Եղբայրական հուշահամալիրում ժամը 15։00-ին, որտեղ հողարկավորված են նրա հարազատներն և մարտական ընկերները։

Արարողակարգը կմեկնարկի Վաղարշապատ, Ալավերդյան 46տ . հասցեից ժամը 14։00-ին: Այս մասին հայտնել է Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանի ընտանիքը դիմել էր Պաշտպանության նախարարությանը նրան հուղարկավորելու Եռաբլուր զինվորական պանթեոնի՝ Վազգեն Սարգսյանի շիրիմին մոտ գտնվող հողակտորում:




Լրահոս