Թուրք զինվորականները Ադրբեջան կմեկնեն մեկ տարով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի «ռազմական մասնագետները Ռուսաստանի հետ Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի դիտարկման կենտրոնում կծառայեն մեկ տարի», Anadolu գործակալությանն այս մասին տեղեկացրել են Թուրքիայի պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած աղբյուրները։

«Ռուսաստանի հետ ձևավորվող այդ կենտրոնում մեր զինվորականների համատեղ աշխատանքը կտևի մեկ տարի», – հաղորդել են Թուրքիայի ռազմական գերատեսչությունից՝ չհստակեցնելով, սակայն, զորախմբի՝ Ադրբեջան մեկնելու ժամկետները։

Նախօրեին Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել էր, որ թուրք զինվորականների Ադրբեջան մեկնման համար ամեն ինչ պատրաստ է։




Լրահոս