ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պատերազմի ընթացքում սանավիացիայի միջոցով Սյունիքից Երևան և հակառակ ուղղությամբ իրականացվել է 86 թռիչք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախյան վերջին պատերազմի ողջ ընթացքում Առողջապահության նախարարության սանիտարական ավիացիան` 2 ուղղաթիռի միջոցով իրականացրել է 86 թռիչք Երևանից դեպի Սյունիք և հակառակ ուղղությամբ:

Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Արցախյան վերջին պատերազմի ողջ ընթացքում առողջապահության նախարարության սանիտարական ավիացիան` 2 ուղղաթիռի միջոցով իրականացրել է 86 թռիչք Երևանից դեպի Սյունիք և հակառակը, փրկելով տասնյակ հերոս զինծառայողների կյանքեր, տեղափոխելով նրանց Երևանի նեղ մասնագիտացված կենտրոններ»,- նշել է Թորոսյանը:




Լրահոս