Երևանում վրաերթ է տեղի ունեցել․ հայրը տեղում մահացել է, բժիշկները պայքարում են տղայի կյանքի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:40-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գևորգ Չաուշի փողոցում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի և նրանց թողնելով անօգնական, դիմել է փախուստի։ Այս մասին հայտնում է Shamshyan.com–ը:

Վրաերթի ենթարկվածներից մեկը տեղում մահացել է, մյուսը՝ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ, 34-ամյա Էդգար Մ․-ն է, իսկ մահացածը՝ նրա հայրն է՝ Սամվել Մ․-ն, որի տարիքը ճշտվում է:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։




Լրահոս