ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թնջուկ Օնիկ Գասպարյանի շուրջ. ինչ է սպասվում այսօրվանից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան հայտարարեց Օնիկ Գասպարյանին Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից իրավունքի ուժով ազատված համարելու մասին։

Հայտարարության մեջ ասվում է. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 35.1-ին հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետներում Հանրապետության նախագահը չի ստորագրել վարչապետի կողմից ներկայացված նախագիծը և չի դիմել Սահմանադրական դատարան, հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 35.1-ին հոդվածի 6-րդ մասը և նույն օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասը` 2021թ. մարտի 10-ից ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից»:

Միեւնույն ժամանակ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարան է դիմել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի հարցով։ Հանրապետության նախագահը հույս է հայտնում, որ հնարավորինս արագ համապատասխան որոշման կայացումը իրավական որոշակիություն կբերի և կնպաստի ներկայիս ճգնաժամի հանգուցալուծմանը:

Երեկ էլ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը Ֆեյսբուքում հրապարակեց նախագահականից ստացված մեկուկես էջանոց պատասխանը՝ կարծիք հայտնելով, թե Արմեն Սարգսյանը ընտրել է արկածախնդրության ճանապարհը։

Իր պատասխանում նախագահը գրել է․ – «Ներկայումս Օնիկ Գասպարյանին ազատելու հարցը թե՛ իրավական ընթացակարգերի, թե՛ սահմանադրական պատասխանատվության, թե՛ քաղաքական հետևանքների առումով, գտնվում է վարչապետի իրավասության և հայեցողության շրջանակներում»։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս