ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սոթքի ընտրատեղամասում քվեարկությունը որոշ ժամանակով դադարեցվել է․ ինչ է կատարվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի թղթակիցը Սոթքի 20/50 ընտրատեղամասից հայտնում է, որ տեղամասում քվերակությունը մի քանի րոպեով դադարեցվել է: Ինչպես նշում է մեր թղթակիցը, երբ նկարահանող խումբը հասել է տեղամաս, ասել են, որ ներսում քվեարկությունը դադարեցվել է, քանի որ տեխնիկական խնդիր է առկա։

Քիչ անց արդեն պարզվել է, որ քվեախցիկի հետևի պատին ամրացված կտորն է պոկվել, մարդիկ բարձրացել են փակցնելու և վերահսկելի է դարձել քվեարկության ընթացքը: Այս պատճառով էլ դադարեցվել է քվերակությունը։ Հավելենք, սակայն, որ հանձնաժողովի նախագահը մարդկանց մեկ-մեկ էր թույլատրել ընտրություն կատարել:

Ի դեպ, նշենք, որ այդ պահին ընտրատեղամասում զինվորներ էին քվեարկության գնացել։

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։




Լրահոս