Աշխարհում կորոնավիրուսով ավելի քան 249,8 միլիոն մարդ է վարակվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում նոյեմբերի 8-ի առավոտվա դրությամբ կազմել է 249, միլիոն 866 հազար 872:  COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան:

Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը մնում է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել է 46 միլիոն 487 հազար 791 COVID-19-ով վարակված, իսկ մահացածների թիվը հասել է 754 հազար 429-ի: Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել է 34 միլիոն 355 հազար 509-ի:

Աշխարհում վարակվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել է 21 միլիոն 880 հազար 439 հիվանդության դեպք, մահացել է 609 հազար 447 մարդ:




Լրահոս