Բարսելոնան ցանկանում է թիմում պահել Դեմբելեին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիական «Լիվերպուլը» ուշադիր հետևում է «Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեի պայմանագրի երկարաձգման շուրջ ստեղծված իրավիճակին։ Ֆուտբոլիստը դեռ չի ստորագրել նոր պայմանագիր, իսկ գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2022 թվականի ամռանը։

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ «Լիվերպուլի» ներկայացուցիչներն արդեն կապ են հաստատել խաղացողի հետ և առաջարկել նրան տեղափոխվել Անգլիա։

«Բարսելոնայի» նորանշանակ Չավին բարձր է գնահատում Դեմբելեին և կարծում է, որ նրա հետ պայմանագրի երկարաձգումը ակումբի գլխավոր նպատակներից մեկն է




Լրահոս