«Շիրակ» օդանավակայանից 23-ամյա երիտասարդը բերման է ենթարկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Բազումի բաժնի ՔՀԲ ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և բացատրական աշխատանք, նաև համագործակցելով ոստիկանության Տարոնի բաժնի ՔՀԲ ծառայողների հետ, ապրիլի 19-ին «Շիրակ» օդանավակայանում հայտնաբերել են Մոսկվա-Գյումրի չվերթով ՀՀ վերադարձած 23-ամյա Արթուր Ս.-ին, որը 2021 թ. մարտի 28-ից Տարոնի բաժնի կողմից հետախուզվում է ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Արթուր Ս.-ն ներկայացվել է ոստիկանության Տարոնի բաժին:




Լրահոս