ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ ազգային կոնգրեսի շտաբների աշխատակիցները, որոնք օրերս կանչվել են ՀԱԿ, ցուցումներ են ստացել գնալ եւ աշխատանքներ տանել ժողովրդի հետ: Երբ փորձեցինք լուրը ճշտել, Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը շտաբների աշխատողներին հրավիրելու փաստի վերաբերյալ  ասաց. «Մեր ամենօրյա աշխատանքներն են»:
Բացի այդ, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, ՀԱԿ-ում քննարկվել է հոկտեմբերի 28-ի հանրահավաքի մասին իրազեկող հայտարարությունները տարբեր հեռուստաընկերություններ ուղարկելու հարցը: Հիշեցնենք, որ նախորդ հանրահավաքից առաջ եւս Կոնգրեսը 5 հեռուստաընկերությունների ուղարկել էր տեսահոլովակը, որոնք այդպես էլ չցուցադրեցին: Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցեց «Երկիր մեդիա»-ի լրատվության բաժնի պատասխանատու Գեղամ Մանուկյանի հետ, ով ասաց, որ ստանալու դեպքում իրենք չեն ցուցադրի, ինչի մասին նախկինում էլ հայտնել են: Պատճառն, ըստ նրա, այն է, որ որ Լեւոն Տեր-Պետրոսյանը տարիներ շարունակ մերժում է  հեռուստաընկերության` ուղիղ եթերին  տարբեր ֆորմատներով մասնակցելու առաջարկը:




Լրահոս