ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սոնա Ռուբենյանը կրկնօրինակո՞ւմ է Սիրուշոյին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ երգչուհի Սոնա Ռուբենյանը հոլովակի միջոցով հայտնել է  երկրպագուներին իր հղիության մասին: Երգչուհին շուտով պատրաստվում է մայրանալ:

«Շուտով կգա ինձ համար բաղձալի այն օրը, և սիրուց ծնված իմ փոքրիկ երազանքը, Աստծո օրհնությամբ, ինձ կպարգևի մայր լինելու բերկրանքը»,-գրել էր երգչուհի:

Սակայն ArmLur.am-ը նկատեց, որ Սոնա Ռուբենյանն այս անգամ փորձել է կրկնօրինակել երգչուհի Սիրուշոյին, ով, ամիսներ առաջ նույնպես լինելով նման կարգավիճակում, հանրությանը ներկայացել է նման ոճով:

Սոնան, ինչպես եւ Սիրուշոն նկարահանել է հոլովակը բնության գրկում, նրանք կրում են միանման հագուստ՝  գունային տարբերությամբ եւ արծաթյա զարդերով:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան




Լրահոս