Ավտոմեքենան բախվել է ծառին և ընկել ջրատարը. կա տուժած

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 17-ին` ժամը 23:30-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորամարգ գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ազատության փողոցում Opel մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Ա․, ծնված 1999 թ.) բախվել է ծառին և ընկել ջրատարը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը դուրս է բերվել ավտոմեքենայից տեղի ուժերով։ Փրկարարները պատգարակով շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել վարորդին․ տուժածը հոսպիտալացվել է «Էրեբունի ԲԿ»:




Լրահոս