Մայիսի 13-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 13-ին՝ ժամը 13:30-ին, Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) կանցկացվի տնտեսագիտական միջազգային օլիմպիադա ավագ դպրոցների աշակերտների մասնակցությամբ։
Օլիմպիադայի նպատակը դեռահասների շրջանում տնտեսագիտության նկատմամբ հետաքրքրություն առաջացնելն ու ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացումն է:
Միջազգային տնտեսագիտական օլիմպիադան կազմակերպվում է Տնտեսագիտական կրթության ինստիտուտի (INEV) և Տնտեսագիտական հիմնարարների նախաձեռնություն (EFI) միջազգային գործընկերների ներգրավվածությամբ։

2023 թվականի մարտին անցկացվել է օլիմպիադայի դպրոցական փուլը, որին մասնակցել է շուրջ 400 աշակերտ 60 դպրոցներից։ Հանրապետական փուլ անցել է 36 աշակերտ, որոնցից 5-ը՝ հաղթահարելով այս փուլը, կանցնեն միջազգային փուլ՝ Բրատիսլավայում մրցելով այլ երկրների մասնակիցների հետ։ Մինչ այժմ տնտեսագիտական օլիմպիադան անցկացվել է 7 երկրներում։ 2023 թվականին EFI-ի աջակցությամբ օլիմպիադան կկայանա ևս 8 երկրներում, այդ թվում՝ առաջին անգամ Հայաստանում։

Մայիսի 13-ին ՀԱՀ-ում տեղի կունենա օլիմպիադայի հանրապետական փուլը՝ գրավոր և բանավոր ձևաչափերով։ Օլիմպիադայի ժյուրիի կազմում են ոլորտի առաջատար մասնագետներ ՀՀ կենտրոնական բանկից, ՀԱՀ-ից, ՀՀ ֆինանսների նախարարությունից և Հայկական տնտեսագիտական միությունից։
Օլիմպիադան կանցկացվի ՀԱՀ-ի Փարամազ Ավետիսյան մասնաշենքի 206E, 207E, 208E լսարաններում:
Հասցե՝ Մարշալ Բաղրամյան 40

***

2023 թվականի մայիսի 16-ին ժամը 15։30-ին ժամը 15։30-ին Երևանի բուսաբանական այգում կկնքվի փոխընբռնման հուշագիր  HIKEArmenia ՀԿ-ի և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի միջև՝ ազգային նոր արահետ կառուցելու վերաբերյալ:

Աշխարհի տարբեր զարգացած երկրների օրինակով կառուցվող հայկական ազգային արահետը զարկ կտա տեղական տնտեսության զարգացմանը և տեղացիների համար կհանդիսանա պոտենցիալ եկամտի աղբյուր՝ կառուցվելիք ենթակառուցվածքի և արշավորդների կենսագործունեության շնորհիշ: Ծրագրի շրջանակներում արահետներից բացի նախատեսվում է տեղեկություն տրամադրել 215-ից ավել հյուրատների մասին՝ խթանելու գյուղական տուրիզմի և գյուղական կյանքի զարգացումը Հայաստանում:

Խնդրում ենք հաստատել ներկայությունը պատասխան նամակով կամ զանգահարելով + (374-41) 207467․

***

Մայիսի  13-ին ժամը 14:30  Արամ Խաչատրյան համերգասրահում խորին հարգանքով հրավիրում ենք Ռուսաստանի Մեծ թատրոնի, Մարիինյան և Միխայլովսկու թատրոնների հրավիրյալ մեներգչուհի, օպերային դիվա Վերոնիկա Ջիոևայի ճեպազրույցին և համերգի փորձին:

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 24-րդ փառատոնի նախաձեռնությամբ    մայիսի 16-ին, ժամը 19:00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ (գլխավոր դիրիժոր` Սերգեյ Սմբատյան), ելույթ կունենա մոլորակի լավագույն սոպրանոներից մեկը` Վերոնիկա Ջիոևան:

***

 




Լրահոս