Ձերբակալությունների շարք. ԱԱԾ-ն կձերբակալի Միհրան Պողոսյանի անվան հետ կապված ընկերության պահեստապետին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություների համաձայն՝ Ազգային անվտանգության ծառայությունը 1 տոննա հերոինի գործով ձերբակալությունների եւ կալանավորումներ շարք է սկսել:

ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն` ԱԱԾ-ն ձերբակալել է ԱԺ նախկին պատգամավոր հետախուզման մեջ գտնվող Միհրան Պողոսյանի անվան հետ կապված ընկերության պահեստապետին:

Նշենք, որ քիչ առաջ դատարանը բավարարեց ԱԱԾ-ի միջնորդությունը եւ Աժ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի ընկերության ներմուծումների և գնման բաժնի պետ Մ.Ղ-ն կալանավորվեց :

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում 2023 թվականի մայիսի 13-ին նախաձեռնված և իրականացվող թիվ 58221423 քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված լայնածավալ քննչական և վարութային այլ գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա քննիչի միջնորդությամբ հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել հանցավոր խմբի անդամ, «Մրգենի» ՍՊ ընկերության ներմուծումների և գնման բաժնի պետ Մ.Ղ-ի նկատմամբ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի իրացնելու և առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին: Նա կալանավորված է: Այս հրապաակումից րոպեներ հետո Հհ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Աժ-ում հայտնեց, որ 1 տոննա հերոին Հայաստան ներմուծելու գործը կապված է ԱԺ նախկն պատգամավոր Միհրան Պողոսյանի անվան հետ ‘ի պատասխան Միհրա Պողոսյանը հայտնեց , որ ինքն է դեպքը բացահայտել ու իրավապահներին հայտնել: Այս իրավիճակում աստ էմեկ բան անկախ նրանից ով է բացահայտել փաստ է մեկ բան ՀՀ էներմուծվել 1 տոննա հերոին ու այն ներմուծվել է նախկին պատգամավորի անվան հետ կապված ընկերության հետ եւ ԱԱԾ-ն պետք է բացահայտի, թե Միհրան Պողոսյանը ինչ կապ կապ ունի ներմուծված հերինի հետ եւ եթե կապ ունի, ապա իրեն չի փրկի այն համագամանքը, որ ինքն է իրավապահներին հանցանքի մասին առաջինը հայտնել :

Քնար Մանուկյան




Լրահոս