Մեսսին լքում է ՊՍԺ-ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին հայտարարել է ՊՍԺ-ից հեռանալու մասին։

«Ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա ներկայացնելու ՊՍԺ-ն։ Ինձ դուր էր գալիս այս թիմում խաղալը նման հիանալի խաղացողների կողքին: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբին Փարիզում խաղալու մեծ փորձի համար»,-ArmSport.am-ի փոխանցմամբ՝ ասել է Մեսսին ESPN-ին տված հարցազրույցում։

Մեսսին ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 74 հանդիպում և երկու մրցաշրջանում խփել է 32 գոլ։

Ավելի վաղ ԶԼՄ-ներում հաղորդվում էր, որ Մեսսին կարող է կարիերան շարունակել ամերիկյան «Ինտեր Մայամի» ակումբում, Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալ» թիմում կամ վերադառնալ «Բարսելոնա»։




Լրահոս