Փորձել էր կյանքից զրկել Մակրոնին. երիտասարդը ձերբակալվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի իրավապահ մարմինները ձերբակալել են մի բնակչի, որը կասկածվում է այս տարվա ապրիլին Դուի դեպարտամենտ կատարած այցի ժամանակ նախագահ Էմանուել Մակրոնի դեմ մահափորձ կատարելու մեջ։ Այս մասին տեղեկացնում է «ТАСС»-ը։

Միջադեպը տեղի էր ունեցել այս տարվա ապրիլի 27-ին։ Երբ Մակրոնը պատրաստվում էր մեկնել ուղղաթիռով, ցուցարարներից մեկը գազային պետարդ է արձակել նրա ուղղությամբ։ Հետաքննությունը պարզել է, որ կասկածյալը 20-ամյա ատաղձագործ է, ձախերի շարժման ակտիվիստ, որն այս շաբաթ կալանավորվել է իր տանը:

Ձերբակալվածը չի հերքել իր արարքը՝ ասելով, որ այդ կերպ ցանկանում էր «մարտահրավեր նետել» Մակրոնին։




Լրահոս