ԱՄՆ-ն ու Ճապոնիան քննարկել են Ռուսաստանում ստեղծված իրավիճակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ճապոնիայի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Տակեո Ակիբան և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն այսօր հեռախոսով քննարկել են Ռուսաստանում տիրող իրավիճակը՝ «Վագներ» մասնավոր ռազմական խմբի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների համատեքստում։

Կողմերը հաստատել են սերտ համագործակցության մեջ մնալու մտադրությունը։ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան կիրակի օրը լսել է նաև Ճապոնիայի ԱԳՆ ղեկավարության զեկույցը Ռուսաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ։




Լրահոս