ՖՈՏՈ. Ոսկեվան գյուղում տեղի է ունեցել հողաշերտի սահք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 25-ին` ժամը 11:58-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոսկեվան գյուղի 6-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում ճանապարհը փլուզվել է։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Նոյեմբերյանի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ոսկեվան գյուղում՝ ճանապարհամերձ հատվածում, տեղի է ունեցել հողաշերտի սահք (մոտ 16 խմ, 8 մ երկարությամբ և մոտ 4 մ լայնությամբ)։

Փրկարարները սահմանազատել են տարածքը։




Լրահոս