Մարտիմեկյան հանձնաժողով. վերստեղծե՞լ, թե՞ ոչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Ազգային ժողովի քառօրյայի նիստը կմեկնարկի Մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրության՝ ԱԺ-ի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավորների ներկայացրած նախագծի քվեարկությամբ:

Հիշեցնենք, որ խորհրդարանական կոալիցիան խոստացել էր հարցին անդրադառնալ 2013 թվականի նախագահական ընտրություններից հետո, սակայն ընտրություններից հետո, երբ նախագիծը դրական եզրակացությամբ մտավ օրակարգ, ՀՀԿ-ն մերժեց այն:

Իսկ այս տարի Ազգային ժողովը փետրվարի 23-ին արտահերթ կարգով սկսեց կրկին քննարկել Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագիծը՝ քվեարկությունը տեղափոխելով այսօր:




Լրահոս