Ինչպե՞ս են ընթանում կենդանաբանական այգու նախատեսված աշխատանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի կենդանաբանական այգում զարգացման ծրագրով ընթացող աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով այգի են այցելել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Կամո Մովսեսյանը, ինչպես նաև ներկայացուցիչներ բոլոր այն կառույցներից, որոնց համակարգման ոլորտին առնչվում են ներկա փուլում կատարվող շինարարական աշխատանքները։

«Այս փուլում շատ կարևոր է մանրակրկիտ ուսումնասիրել բոլոր ենթակառուցվածքները  ՝ էլեկտրագծերից ջրագծեր, ինչպես նաև դեպի կենդանիների վանդակները տանող ճանապարհի ճյուղավորումը և այլն, և հետո միայն ձեռնարկել այգու գեղագիտական ձևովորումը, կենդանիների նոր ազատավանդակների կառուցումը, որպեսզի այգու գլխավոր հատակագիծը, որը զուգահեռաբար ամբողջականացվում է, որևէ կետում չաղճատվի»,- նշել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։
Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը ներկայացրել է այս տարվա ծրագիրը, որը ժամանակացույցով բաժանված է երկու փուլի։ Առաջիկա ամսից սկսած Երևանի կենդանաբանական այգու նախամուտք այգին գործելու է արդեն որպես առանձին այգի, իսկ Կենդանաբանական այգու մուտքը, նաև դրամարկղը, տեղափոխվելու է արջերի ճաղավանդակի մոտ։ Մինչ հունիսի 1-ը նորակառույց ճաղավանդակ են տեղափոխվելու վագրերը։ Հունիսի 1-ից հետո մեկնարկելու են արջերի և գայլերի համատեղ ճաղավանդակի ընդլայնման աշխատանքները,տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:




Լրահոս