Այլընտրանքային հարձակում լրատվամիջոցների վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ակտիվիստների մի խումբ էր գործուղել «Հայկական ժամանակ» եւ «Ժամանակ» թերթերի խմբագրության առջեւ՝ դհոլներով ու անհասկանալի ցուցապաստառներով: Նրանք վիրավորական որակումներով փորձել են վարկաբեկել մեր գործընկերներին: Այս քայլով, Գագիկ Ծառուկյանն ապացուցում է, որ ժողովրդի մասին խոսելով ժողովրդավար գործչի իմիջ ձեւավորելու նրա ձգտումներն ամենեւին էլ ազնիվ չեն: Իրականում նա չի հանդուրժում իր հասցեին հնչած քննադատական ոչ մի խոսք եւ լրատվամիջոցների դեմ պայքարում է անհեթեթ ակցիաների միջոցով: Ընդ որում՝ այս քայլերը նա իրականացնում է այլընտրանքի կարգավիճակում. պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կարող է լինել, եթե նա իշխանության գա: Հավանաբար կրկին «արենա դուրս կգան» Ծառուկյանի տեսախցիկ կոտրող թիկնապահները: Ամեն դեպքում, քաղաքական ուժի համար այս պահվածքը լրատվամիջոցի դեմ, մեղմ ասած, զավեշտալի է՝ հատկապես որ այդ քաղաքական ուժն էլ ունի լրատվության միջոցներ եւ կարող է քաղաքակիրթ պայքար տանել, եթե, իհարկե, մինչ օրս ԲՀԿ-ի լրատվական ահաբեկչությունը կարելի է քաղաքակրթության հետ համադրել:

 




Լրահոս