Այսօրվա քամու հետևանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 17-ին՝ ժամը 14.37-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Կորյունի փողոցի թիվ 2 հասցեում գտնվող Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի տանիքի երկաթե կառուցատարրը ուժեղ քամուց պոկվել, ընկել է.անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

***

Մարտի 17-ին՝ ժամը 13.47-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Գյուլբենկյան փողոցի թիվ 30 շենքի մոտակայքում ուժեղ քամուց ծառը շրջվել ընկել է ճամփեզրին. անհրաժեշտ է փրկարաների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

***

Մարտի 17-ին՝ ժամը 12.42-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հատիս գյուղի 1-ին փողոցի թիվ 2 տան տանիքն ուժեղ քամու հետևանքով պոկվել է և ընկել հարևանի տան տանիքին և վնասել այն.անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է որ Ա.Կ.-ի տան տանիքից մոտ 80քմ կառուցատարրերը պոկվել և ընկել են Ի.Խ.-ի ցանկապատի վրա վնասելով մոտ 12 գմ, 4 էլ.սյուն և դպրոցի պատուհանները մոտ 8 հատ:

***

Մարտի 17-ին՝ ժամը 12.24-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 25 շենքի տանիքն ուժեղ քամուց պոկվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

***

Մարտի 17-ին՝ ժամը 12.18-ին, ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Թաիրով գյուղի Դեմիրճյան թաղամասի 4-րդ փողոցի թիվ 5 տան տանիքն ուժեղ քամուց կիսով չափ պոկվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

***

Մարտի 17-ին՝ ժամը 12.16-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Մուրացան փողոցի թիվ 110 շենքի տանիքից ուժեղ քամու հետևանքով երկաթյա կառուցատարրերը պոկվում և ընկնում են փողոցի վրա. անհրաժեշտ է օգնություն: Տուժածներ չկան:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

***

Մարտի 17-ին՝ ժամը 12.02-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևանի Սեբաստիայի փողոցում պոկվել է թաղապետարանի թիթեղյա տանիքից մեկ հատված. անհրաժեշտ է օգնություն: Տուժածներ չկան:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները պոկված տանիքից ապամոնտաժել են 1քմ հատված:

***

Մարտի 17-ին՝ ժամը 11.46-ին, տեղեկություն է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով վնասվել է Երիտասարդական 1/1 շենքի տանիքը. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները ամրացրել են տանիքի մոտ 20 քմ հատվածը:
***

Մարտի 17-ին՝ ժամը 11.42-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի թաղի 3-րդ շարքի թիվ 16 տան տանիքն ամբոջությամբ պոկվել է ընկել է հարևանի տան վրա. անհրաժեշտ է օգնություն: Տուժածներ չկան:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

***

Մարտի 17-ին՝ ժամը 11.24-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Պռոշյան փողոցի թիվ 20 տան տանիքն ուժեղ քամուց պոկվել է և ընկել ճանապարհի վրա` այն դարձնելով միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Դեպքի մասին տեղեկացվել են «Յուքոմ» հեռահաղորդակցության ընկերության օպերատորը, էլ. ցանցի և «1-04» ծառայության կարգավարները:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

***

Մարտի 17-ին՝ ժամը 11.07-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիմոն Երևանցի փողոցի թիվ 37 տան տանիքը ուժեղ քամուց պոկվել և ընկել է գազատար խողովակի վրա. առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:




Լրահոս