Ջրի մակերեսին հավասար կամուրջ Մովսես մարգարեի անունով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիդերլանդներում` Fort De Roovere հուշարձանի տարածքում, կառուցել են բացառիկ մի կամուրջ, որը ջրի մակարդակից ցածր է: Այն կոչվել է Մովսես մարգարեի պատվին:Ճարտարապետների առջեւ դժվար առաջադրանք էր դրվել. կամուրջը պետք է այնպես կառուցվեր, որ տեսանելի չլիներ: Այն նախագծել են հոլանդական Ro&Ad Architecten գրասենյակի ճարտարապետները:Ro&Ad-ի նախագիծը ուշադրության է արժանի ոչ միայն օրիգինալ մտահղացման համար, այլև` նորարարական նյութի, որն օգտագործվել է շինարարության ժամանակ: Կամուրջը կառուցելու համար օգտագործվել է ասոուա`ձեւափոխված փայտ, որը մի շարք մշակումների միջով է անցել, ինչի արդյունքում էլ կծառայի երկար տարիներ (մոտ 50 տարի):Մովսեսի կամուրջը ճանաչվել է 2011 -ի լավագույն կառույցը: Բացի դրանից, նախագծի հեղինակներն ընդգրկվել են Dutch Design Awards 2011 մրցույթի եզրափակիչ փուլում. ժյուրին այդ մտահղացումը կատարյալ է համարել:




Լրահոս