ԼՀԿ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը դեռ շարունակում է պետական ապարատում պաշտոն զբաղեցնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի հրաժարականը և դրան նախորդող իրադարձությունները նոր կրքեր են կուտակել «Լուսավոր Հայաստան»-ում: Ուժագրավ է նաև, որ Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը օրերս հրաժարական տվեց, սակայն նրա թիմակիցը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը դեռ շարունակում է պետական ապարատում պաշտոն զբաղեցնել:

Այսպիսով, այն բանից հետո, երբ 2021թ-ի ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքում ԼՀԿ-ն չանցավ խորհրդարան, ԼՀԿ անդամ Սրբուհի Գրիգորյանը պաշտոնի անցավ պետական ապարատում՝ 2022թ-ի մարտից Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տակ գտնվող Միասնական սոցիալական ծառայությունում Առանձին գործառույթներ համակարգող խորհրդականի պաշտոնն է զբաղեցնում:
ArmLur.am-ն այսօր զանգահարեց Սրբուհի Գրիգորյանին՝ պարզելու, արդյո՞ք իր կուսակցական ղեկավարի՝ Էդմոն Մարուքյանի հրաժարականից հետո ինքը ևս պատրաստվում է հրաժարվել պետական պաշտոնից.

«Ես իմ մասնագիտական աշխատանքն եմ անում, չեմ կարծում, որ կուսակցությունում ընդգրկված լինելու համար կամ կուսակցության անդամը որևէ պաշտոնից դուրս է եկել, դա պատճառ չէ, որ աշխատանքից ազատվես: Ես հիմա էլ կուսակցության անդամ եմ, բայց ինչ ընդունվել եմ աշխատանքի, կուսակցական ակտիվ գործունեություն չեմ ծավալում»,-ասաց նա:
Այլ հարցերի Սրբուհի Գրիգորյանը հրաժարվեց պատասխանել՝ պատճառաբանելով, որ պետական պաշտոնը թույլ չի տալիս.

«Քաղաքական հարցազրույց չեմ կարող տալ, ես պայմանագիր ունեմ, որ չեմ կարող հարցազրույցներ տալ՝ առհասարակ կուսակցական և քաղաքական հարցերի հետ կապված»:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս