ԱՆՎԵՐՋԱՆԱԼԻ ՓԱՌԱՏՈՆՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանին սպասվում է եւս մեկ թատերական փառատոն: «Արմմոնո» մոնոներկայացումների թատերական միջազգային փառատոնն այս տարի կանցկացվի փետրվարի 29-ից մարտի 5-ը: Փառատոնի մամլո քարտուղար Վլադ Մուրադյանի խոսքերով` «Արմմոնո»-ն այս տարի նշելու է իր 10-ամյա հոբելյանը, որի շրջանակներում արդեն ընտրվել են հետաքրքիր դերասանական աշխատանքներ ե՛ւ Հայաստանից, ե՛ւ արտերկրից: Դերասաններից մի քանիսն էլ փառատոնի շրջանակներում կանցկացնեն  վարպետության դասընթացներ: Կմասնակցեն Երեւանի կինոյի եւ թատրոնի ինստիտուտի ուսանողները:




Լրահոս