Armenian text to speach

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե գոյություն ունեցող պատմամշակութային հուշարձաններից որոնք են համարվում հրատապ վերանորոգման կարիք ունեցող (կխնդրեի տրամադրել առաջին 3-ի ցանկը), եւ կոնկրետ ինչ է արվում այդ ուղղությամբ:  

Մելինե Գրիգորյան, 28 տարեկան, պատմաբան

ՊԱՏԱՍԽԱՆ. Հրատապ վերականգնման կարիք ունեցող օբյեկտների ցանկում ընդգրկված են հիմնականում հետեւյալ պատմամշակութային հուշարձանները`
• ՀՀ Արագածոտնի մարզի Հարթավան գյուղի Աստվածընկալ վանք (Սուրբ Նշան եկեղեցու եւ գավիթի վերականգնում),
• ՀՀ Արագածոտնի մարզի Ավան գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցի (նախագիծ, մասնակի վերականգնում, ամրակայում),
• ՀՀ Լոռու մարզի Քոբայրավանք համալիր (զանգակատան-տապանատան վերականգնում),
• ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Հալիձորի բերդ (մասնակի վերականգնում, ամրակայում, բարեկարգում),
• ՀՀ Լոռու մարզի Սանահին համայնքի Սանահինի վանք (նախագծում, տանիքների վերականգնում),
• ՀՀ Կոտայքի մարզի Բուժական համայնքի Թեղենյաց վանք (գավիթի, Կաթողիկե եկեղեցու, գրատան-գրչատան վերականգնում, ամրակայում),
• ՀՀ Վայոց ձորի մարզի Արտաբույնք համայնքի Ցախաց քարի վանք (ամրակայման, բարեկարգման աշխատանքներ),
• ՀՀ Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղի Քարկոփի վանք (վերականգնում),
• ՀՀ Տավուշի մարզի Գոշ գյուղի Գոշավանք, Մ.Գոշի դամբարան (վերականգնում):

ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ
Արեւ Սամուելյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ցավոք,  ցանկն անսպառ է թվում: Վերհիշելով հայրենի բնաշխարհում գտնվող պատմամշակութային հուշարձանների գտնվելու վայրերն ու անունները, անկեղծ ասած, դժվար է դառնում առաջնայիններն ու երկրորդականներն իրարից տարբերելը: ՀՀ մշակույթի նախարարությունը հավանաբար ցանկը կազմել է` ելնելով տվյալ պատմամշակութային հուշարձանի մաշվածության եւ քանդվածության աստիճանից: Այսուհանդերձ, անկասկած է, որ ցանկը լիարժեք չէ: Սակայն եթե գոնե  ներկայացված ցանկում առկա բոլոր շինությունները պատշաճ կերպով վերականգնվեն, արդեն իսկ զգալի քայլ կլինի մեր  մշակութային ժառանգության պահպանության գործում: Հուսով ենք նաեւ,  որ  այս նպատակի համար հատկացվող  բյուջետային միջոցներն ու նվիրատվությունները կաճեն:




Լրահոս