ՀԱՅԵՐԻ «ՀԱՑԸ ԿՏՐԵԼ ԵՆ» ԲԵԼԳԻԱՅՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին 2 տասնամյակում շատ հայաստանցիներ վաճառեցին իրենց բնակարանները եւ մեկնեցին արտասահման, որտեղ, սակայն, չունեն քաղաքացիություն եւ մշտական բնակավայր:  Այսօր շատ եվրոպական երկրներ փակել են իրենց դռները  հայերի առջեւ: Շվեյցիարիան արդեն մի քանի տարի է, ինչ  հայերին ապաստան չի տրամադրում, Ֆրանսիան եւս, քանի որ, ըստ լուրերի, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը իր Ֆրանսիա կատարած այցերից մեկի ժամանակ  հայտարարել էր, որ Հայաստանը այլեւս խնդիրներ չունի, սփյուռքահայերը կարող են վերադառնալ հայրենիք, եւ կոչ է արել Ֆրանսիայի նախագահին`  այլեւս հայերին չընդունել իր երկրում, եւ իրավունք չտրամադրել: Սերժ Սարգսյանի այցից հետո այդ երկրի իշխանությունների վերաբերմունքը փոխվեց հայերի նկատմամբ, հիմա էլ հերթը հասել է Բելգիային… այստեղ են  ասում.  «հայի բախտ»: Վերջերս, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի Բելգիա կատարած այցելությունից անմիջապես հետո, լուրեր շրջանառվեցին, թե ԱԺ նախագահը տեղի իշխանություններին առաջարկել է Բելգիայում  ոչ օրինական բնակվող  հայերին ետ ուղարկել Հայաստան, քանի որ Հայաստանը ոչ մի խնդիր չունի: Աբրահամյանի այցից հետո այսօր Բելգիայում  նոր եկած հայերի առջեւ հայրենիք վերադառնալու խնդիր է դրված. ճամբարներից մարդկանց ետ են ուղարկում  Հայաստան:Իսկ թե որքանով է Հ. Աբրահամյանը  առնչվում   այս խնդրի հետ, «Ժողովուրդ»-ը զրուցեց Բենիլյուքսի երկրներում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան ԱՎԵՏ ԱԴՈՆՑԻ հետ: Վերջինս հերքեց լուրերը եւ նշեց. «ԱԺ նախագահ  Հովիկ Աբրահամյանի Բրյուսել կատարած աշխատանքային այցի ընթացքում  նման քննարկումներ չեն եղել: Քննարկումները եղել են միայն Եվրամիության  թեմաների շրջանակներում: Պարոն Աբրահամյանը որեւէ կերպ չի առնչվում այս խնդրի հետ, դա Բելգիայի իշխանության քաղաքականությունն է»:Բելգիայի կառավարությունից մեր զրուցակիցը, որը համաձայնվեց մեզ հետ զրուցել` պայմանով, որ իր անունը չենք հրապարակի, ասաց. «Նախ ասեմ, որ չնայած Հայաստանը մեր  լավ գործընկերն ու բարեկամն է,  այնուամենայնիվ Բելգիայի կառավարությունը որոշել է քաղապաստարան տրամադրել այն երկրների քաղաքացիներին, ովքեր իրենց երկրում ունեն պատերազմական իրավիճակ կամ կրոնական  խնդիրներ: Այսօր Հայաստանը նման իրավիճակ չունի: Բացի այդ, հայերի եւ այլ ազգերի հոսքը այնքան շատ է դեպի Բելգիա,  որ ճամբարներում այլեւս տեղ չկա»: «Ժողովուրդ»-ի այն հարցին, թե ՀՀ ԱԺ  նախագահի այցը որեւէ կապ ունի՞ ստեղծված իրավիճակի հետ,  նա պատասխանեց. «Հովիկ Աբրահամյանը բացարձակ կապ չունի այս  խնդրի հետ, դա մեր երկրի խնդիրն է, գուցե զուգադիպություն էր, կամ իր այցը համընկավ ստեղծված իրավիճակի հետ»: Ի դեպ, Հայաստանը Բելգիա ներգաղթողների թվով 4-րդ երկիրն է: ԼՅՈՒԲԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԲելգիա ` Օօստենդե




Լրահոս