Հայաստանի ֆուտզալի ընտրանին սկսել է նախապատրաստվել ԵԱ-ի ընտրական փուլի խաղերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը հունվարի 25-ից փետրվարի 1-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում՝ պատրաստվելով ՈՒԵՖԱ Ֆուտզալի ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլի հերթական հանդիպումներին։

Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Ֆուտզալի ազգային ընտրանին փետրվարի 1-ին Երևանում կընդունի Ալբանիայի հավաքականին, իսկ փետրվարի 5-ին նույն թիմին  հյուրընկալվի նրա հարկի տակ։ Մարզական հավաքին մասնակցելու համար գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հրավիրել է հետևյալ ֆուտզալիստներին։

Դարպասապահներ 

Ալբերտ Աղաջանով – ՏԶՄՍ Տուլա (Ռուսաստան)

Էմին Ղարաբեկյանց – «Յունիսպորտ»

Արթուր Մկրտչյան – «Երևան»

Սուրեն Ղազարյան – «Երևան»

Խաղացողներ 

Վլադիմիր Սանոսյան – «Նորիլսկի Նիկել» (Ռուսաստան)

Արթուր Մելքոնյան – «Լ․Կ․Ս․ Լիպեցկ» (Ռուսաստան)

Դենիս Նեվեդրով – «Տյումեն» (Ռուսաստան)

Նիկիտա Խրոմիխ — «Տորպեդո» (Ռուսաստան)

Արսեն Պետրոսով – «Տորպեդո» (Ռուսաստան)

Միքայել Ղանդիլյան – «Իր-Աերո» (Ռուսաստան)

Ռաֆիկ Մելիքյան – «Երևան»

Գարեգին Մաշումյան – «Երևան»

Արթուր Պատատյան – «Երևան»

Միհրան Դերմենջյան – «Երևան»

Կարեն Խատուև – «Երևան»

Աղասի Եղիազարյան – «Երևան»

Համլետ Մանուկյան – «Յունիսպորտ»

Սարգիս Մարգարյան – «Յունիսպորտ»

ՈՒԵՖԱ Ֆուտզալի ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում Հայաստանի հավաքականն ընդգրկված է 6-րդ խմբում, որտեղ մեր մրցակիցներն են Ալբանիան, Դանիան և Ղազախստանը։ Առաջին երկու տուրերից հետո Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը վաստակել է 4 միավոր և Ղազախստանի հետ միասին կիսում է 6-րդ խմբի առաջին հորիզոնականը։ 

Խմբերում 1-ին հորիզոնականը զբաղեցրած 10 երկրների հավաքականները կնվաճեն ԵՎՐՈ 2026-ի ուղեգիր, որտեղ նրանց կմիանան եզրափակիչ փուլը հյուրընկալող Լատվիան և Լիտվան։ Իր հերթին՝ մնացած չորս ուղեգրերը կվիճարկեն խմբերում երկրորդ տեղը գրաված հավաքականները։ Հիմնական փուլում երկրորդ հորիզոնական զբաղեցրած լավագույն 8 հավաքականները հանդես կգան փլեյ-օֆֆում։




Լրահոս