Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ երևում է՝ ինչպես է մեքենան սլանում Արտաշատ տանող ճանապարհով` ծածանելով ադրբեջանական դրոշը։
ArmLur.am-ին ՆԳՆ-ից հայտնեցին, որ տրանսպորտային միջոցը վարող անձի գործողություններում իրավախախտման հանգամանքները պարզելու և ըստ այդմ համապատասխան վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու նպատակով՝ վարորդը տրանսպորտային միջոցով ներկայացվել է Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին։























