Լոս-Անջելեսի միջազգային օդանավակայանը փակվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոս-Անջելեսի միջազգային օդանավակայանը ստիպված է եղել դադարեցնել աշխատանքը ուժգին քամու պատճառով: Եղանակի անբարենպաստ պայմանների պատճառով նոյեմբերի 30-ի երեկոյան տասնյակ չվերթեր են տեղափոխվել այլ օդանավակայաններ: Քամու ուժգնությունը 1 րոպեում հասել է 20.5 մ արագության: Քամին օդանավակայանի ճանապարհները լցրել է աղբով եւ տարատեսակ առարկաներով: Խնդիրներ են առաջացել օդանավակայանի էլեկտրականության եւ լուսավորման հետ կապված. LA Times




Լրահոս