Չենք լռելու-ն ստիպված կլինի դիմել իրավապահ մարմիններին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր առավոտյան “Չենք լռելու”-ն սոցիալական գովազդ է տարածել` նվիրված ՄԻԱՎ/ՁԻԱՀ–ի միջազգային օրվան: Այնուհետև, ողջ օրվա ընթացքում, տեսանյութի հերոսի և նախաձեռնության անունից ինչ-որ սադրիչ հաղորդագրություններ է տարածել լրատվամիջոցներին` հայտնելով, թե, իբր, տեսանյութը տարածվել է առանց դրանում նկարահանված երիտասարդի թույլտվության, հետո էլ այն մասին, թե այդ տեսանյութն ի սկզբանե “Չենք լռելու”-ի կողմից տարածված չի եղել:Այս էժանագին և անորակ արշավանքը նպատակ ունի վարկաբեկելու նախաձեռնությանը և շեղելու դրա անդամներին ամենօրյա աշխատանքից: Եթե այսպես շարունակվի, “Չենք լռելու”-ն ստիպված կլինի դիմել իրավապահ մարմիններին` սադրիչի ինքնությունը բացահայտելու և պատասխանատվության կանչելու նպատակով: 




Լրահոս