Չի բացառվում, որ Սիրուշոն Եվրատեսիլին մասնակցի, որպես երգահան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 2-ին  մարզա-համերգային համալիրում կայանալիք “Մանկական Եվրատեսիլի”  գլխավոր փորձի տոմսերն արդեն սպառված են: Եվրոպայից Հայաստան ժամանած “Մանկական Եվրատեսիլի” մասնակիցները վերջին շտկումներն են անում և նախապատրաստվում վաղվա որոշիչ օրվան: Մարզահամերգայինի համալիրի բեմում հատուկ հյուրի կարգավիճակում կլինեն Եվրատեսիլում ամենաբարձր արդյունքները ցուցաբերած երկու հայ մասնակիցները` Սիրուշոն և Վլադիմիր Արզումանյանը։ Սիրուշոն հանդիսատեսին կներկայանա “Քելե-Քելե” երգի ռեմիքս տարբերակով, որը կզուգակցվի հայկական բերդ պարով:”Շատ ուրախ եմ, որ հեղինակավոր շոուն իմ երկրում է անցկացվում։ Չեմ կասկածում , որ ամեն ինչ եվրոպական ստանդարտներին համապատասխան կլինի, սակայն եթե ինչ որ բան այնպես չլինի, եկեք չկենտրոնանանք ու չքննադատենք, այլ այս անգամ ուղղակի ուրախանանքե,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց երգչուհին: Նա նշեց նաեւ, որ  շատ է հավանում Դալլիթայի երգը և չի բացառվում, որ հենց նա գրավի բարձունքը։ ,Բոլորն էլ երեխաներ են, բոլորն է լավն են: Չեմ կարող կանխատեսել , թե ով կհաղթի, բայց մի բան հաստատ է` այս տոնը ընդմիշտ կմնա նրանց հոգում”,- ասաց Սիրուշոն:  Հարցին, թե` արդյո՛ք Սիրուշոն չի պատրաստվում մասնակցել “Եւրատեսիլին”` երգչուհին պատասխանեց, որ ինքը երբեք չի ասում երբեք, սակայն առայժմ այդպիսի մտադրություն չունի: Սիրուշոն չբացառեց նաև ,որ այդ մրցույթին նա կարող է մասնակցել նաև որպես երգահան:




Լրահոս